Քննական շրջանը համալսարաններում ամենահետաքրքիր ժամանակահատվածն է որջ տարվա կտրվածքով: Ինչեր ասես որ չես տեսնի, իսկ կարևորը ում ասես որ չես տեսնի այս օրերին Հայաստանի ԲՈՒՀ-երում: Հայտնվում են ողջ տարին անհայտ կորած ուսանողներ, այն էլ ոչ թե մենակ այլ այսպես ասած “թիկունքով”: Ընդ որում թիկունք ասելով ի նկատի ունեմ ոչ միայն փողերն ու հարուստ “պապաները”, այլ նաև տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների, քաղաղի “լավ տղեքի ու ավտարիտետների”, վերջիվերջո օլիգարխների “ձեռքերը բռնած”:
Հաստատ կմտածեք, թե եթե ես իմ գնահատականները ստանում եմ սեփական ուժերով ու ընդհանրապես դժգոհ չեմ, ապա ինչն է պատճառը սրա մասին խոսելու: Հա, ես էլի դժգոհ չեմ ու ընդհանուր առմամբ ինձ համար մեկ է թե ով ոնց է ստանում իր գնահատականները, բայց թե չեմ ուզում նմանվել էն մարդկանց որոնք իրենց դրել են կույր, խուլ ու համրերի տեղում ու ոչ մի բան չեն ուզում նկատել կոխքուբոլորը կամ ավելի ճիշտ չեն ուզում բարձրաձայնել: Դրա պատճառը մեկն է, ուսանողության ճնշող մեծամասնությունը փողի զորությամբ է իր “թվերը” ձեռք բերում, իսկ ով որ ռեալ սովորում է, մտածում են. “Լավ է, բա մեզ պետք է, շառից փորցանքից հեռու”: Արդյոք դա ճիշտ է? /Կներեք, բայց հայերենի հարցական նշանը տանել չեմ կարող/:
Ես իհարկե չեմ ասում որ ուրիշ երկրներում չկա կոռուպցիա, բայց թե մի բան պարզ է: Եվրոպայի ոչ մի նորմալ մարդ կրթության համար հազարավոր դոլլարներ չի տա ու դրա տեղը օրեր շարունակ կանգնի համալսարանի միջանցքում, հետո էլ նորից լրացուցիչ փողով գնահատական ստանա: Սա մեր հոգեբանության ամենամեծ աբսուրդն է: Հետո էլ 4-րդ կուրսի վերջում միջանցքում կանգնած դռներ բացող-փակողները սովորող երիտասարդի պես նույն ԲՈՒՀ-ի դիպլոմը կսնտանան ու կնդունվեն աշխատանքի որպես բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ծրագրավորողներ…
Մենք արդեն 21 դարում ենք ու նորաստեղծ պետություն ենք, չունենք նորմալ պետական ապարատ, այնպիսի ապարատ, որը կկարողանա իր դիրքը հստակ պահել ու թույլ չտալ միջամտել մեր ներքին “խոհանոցին”: Ցավալին այն է, որ մեր իրողությունից դուրս գալով, դժվար չէ երթադրել, թե ովքեր կլինեն մեր ղեկավարները 10 տարի հետո: Դե իհարկե, այն երիտասարդները, որոնք այսօր սովորական ստուգարքը չեն կարողանում սեփական “ուղեղի” կարողություններով ստանալ: Ցավոք սրտի նման լակոտները ենքան շատ են, հեղեղել են ողջ երկիրը, ու ամենացավալին էլ այն է, որ չեն թողնում նորմալ, հավասարակշռված մարդկանց իրենց գործով զբաղվել: Տվյալ պայմաններում շատ հավակնոտ երիտասարդներ գերադասում են հեռու քաշվել ու չխառնվել այն շուկային որը կոչվում է քաղաքական կյանք: Ու էս ամեն ինչը սկսվում է ինստիտուտի նստարանից ու սովորական ստուգարքից կամ քննությունից:
Հիմա այնպիսի ժամանակներ են, որ չգիտես ինչու բոլորը խոսում են ազգի ինքնության, ազգապահպանության, ազգասիրության մասին, քննադատում են այն մարդկանց ովքեր չեն վախենում ասել, որ մեր երկրը պետք է անհապաղ վերափոխի իր հասարակական-քաղաքական հայածքները քանի դեռ ուշ չե: Ռեալ մտածող մարդկանց այսպես կոչված “ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ” անվանում են ազգի դավաճաններ, այն ինչ իրականում մտածում են միայն այն մասին թե ոնց մի քանի կոպեկ ավել փող պոկել էս խեղճ ու կրակ, քարկոծված ու խարխուլ հանրապետությունից:
Թող ձեզ չթվա թե ես միայն վատն եմ տեսնում: Ոչ, ամենևին, մարդը պետք է անշնորհակալ ու վայրահաճ լինի, որ չնկատի, որ երկիրը թեկուզ և դանդաղ բայց հաստատուն քայլերով առաջ է շարժվում: Ճիշտ է ես 90-ականներին փոքր եմ եղել, բայց շատ լավ եմ հիշում էն “ցուրտ ու մութ”, դաժան տարիները: Միթե կարելի է ասել, որ առաջընթաց չկա, մի 5 տարի առաջ ով կպատկերացներ, որ էսպես ենք ապրելու, որ ամեն մեկս բջջային հեռախոս ենք ունենալու, զանազան թվային ապարատուրա, համակարգիչներ: Ասածս էն է, որ կարելի է ավելի հաստատուն քայլեր անել դեպի բաղձալի “Եվրոպական մակարդակ”:
Վերջիվերջո պետք է հիշել, որ ամեն ինչ չէ որ փողով վաճառվում է, չնայած մենք հիմա ապացուցում ենք հակառակը: Երբ է մեր ժողովուրդը սթափվելու? Մեր միակ պրոբլեմն այն է, որ արդարության համար պայքարող մարդիկ վախենում են խոսել, իսկ ոմանց էլ գրագետ կեպով լռեցնում են:
Եթե մենք ուզում ենք ավելի լավ ապրել ուրեմն պետք է խոսենք, բարձրաձայնենք որոշ փաստերի մասին ու պայքարենք դրանց դեմ: Ես ոչ մի բանից չեմ վախենում, ես խոսել եմ, խոսում եմ ու պիտի ԽՈՍԵՄ!!!!!!!!!!!
Barev. qez invite code: e1bc89e8d814e33d234cce6e96f25ebf
http://www.kyanq.com-i hamar.
Комментарий от D49 — Июнь 7, 2009 @ 9:53 пп |
Shat shnorhakal em invite cod-i hamar
Комментарий от freedominall — Июнь 8, 2009 @ 8:16 дп |
Լուս, էնպես եմ քեզ հասկանում…
Բայց օֆթոփով գնամ… Մի երկու տարի առաջ էր, մեր դուրս պրծուկ համալսարանականներին շունչս կտրելով աստիճաններով բարձրացա, ասեցի ժողովուրդ, Նարեկին են ծեծել,/Սարգիս Տխրունի ուսանողական միության/: Երեխեքը հարցերցին` էդ էն Նարեկն ա, որ ուսխորհուրդի թատրոնի ձրի տոմսեր ա բերում: Ասեցի չէ: Բոլորով ծիծաղեցին: Ասեցին, ոչինչ, տաք պահի, կանցնի:
Նույն շարքից, հարցնում եմ` ինչ ես անելու ավարտելուց հետո, ասենք դիլոմն էլ ա մի կերպ տվեցին/ի դեպ, լավ ընկեր տղա է/, ոնց էս գործի ընդունվելու: Ասում ա` Ազգային Ժողով եմ գնալու: Երբ ասում եմ, ամոթ ա արա, քեզանից ինչ պատգամավոր, շփացնում ա, թե ինչով եմ պակաս ներկայիս պատգամավորներից: Ու ճիշտ ա ասում…
Комментарий от blansh — Июнь 9, 2009 @ 6:54 пп |
You are the best I have already told you of it, but I want to say it once more, every time when I read your articles, which are the relexion of you mind, YOU ARE THE BEST!
Комментарий от Armine — Июнь 12, 2009 @ 1:15 пп |