Архив рубрики: Uncategorized

Գինի Լից /Հայոց Մեծ Եղեռնի 95 ամյակի նախօրեին/

Աշխարհ սարսեց հայու ահը,
Գետին ընկավ թուրքի գահը,
Պատմեմ ձեզ Թալեաթի մահը

Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Դաշնակցություն ժողով արեց,
Շուն Թալեաթին մահ որոշեց,
Թեհլերյանի բախտը բացվեց

Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Շուն Թալեաթը փախավ Բեռլին,
Թեհլերյանը հասավ հետքին,
Զարկեց ճակտին, փռեց գետին

Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Շուն Թալեաթին դրին հորը,
Լուրը տարան պիղծր մորը,
Կեցցե դաշնակ կամավորը

Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Հիշատակդ միշտ փառավոր,
Շիրիմիդ լույս Քրիստափոր,
Մայիս 28 շնորհավոր

Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Экзамен для меня всегда ПРАЗДНИК!!!!

Միշտ ասել եմ ու էլի եմ ասում, որ Հայաստանում ԲՈՒՀ-ական կյանքի ամենահետաքրքիր «սեզոնը» քննաշրջանն է, որը սկսվում է դեկտեմբերի վերջից ու ավարտվում հունվարի կեսերին: Տարի ու կես եղավ ինչ ԲՈՒՀ-ում են սովորում ու արդեն նկտել եմ քննաշրջանների առանձնահատկությունները: Ահա դրանցից մեկը: Ներկայացնում եմ ուսանողների կողմից ամենաշտ կիրառվող բառերիб հարցերի ու արտահայտությունների ցանկը քննություններից առաջ եւ հետո:

Քննությունից առաջ՝

  1. Միտք ունես պարապելու?
  2. Լեկցիաները ունես? Կտաս քսեռոքսեմ?
  3. Շատ բան կա սովորելու?
  4. Բա որ կտռվեմ?
  5. Կուրսայինները մինչև քննություն ենք հանձնում?

Ու էլի լիքը նման բանեն:

Քննությունից հետո՝

  1. Ստացար? Ինչ ստացար?
  2. Շատ հարց տվեց?
  3. Որ մտնեմ ինձ կդնի?
  4. Արտագրելու ձև կա?
  5. Ինչքանով ստացար?

Հիմա բոլոր ուսանողները պարապում են ու քննություններ հանձնում ու ես էլ բացառություն չեմ: Չնայած այսօր միանգամից 3 հատ քննություն եմ ստացել ու այսքանով ավարտել եմ քննաշրջանս /5 հատ քննություն ունեի, որոնցից 2-ը դեկտեմբերին էի ստացել :ՃՃՃ/ ու հիմա լրիվ ազատ եմ :ՃՃՃ, նույնը ցանկանում եմ նաև ձեզ, լավ պարապեք ու լավ գնահատականներ ստացեք:

Թող այս քննաշրջանը ձեր համար բարեհաջող ավարտվի:

Սիրով` ուսանողական պարտականությունները բարեխղճորեն կատարած Լուսինե Բարսեղյան

КУКУШКА

I куплет:

Песен, ещё не написанных,
Сколько? Cкажи кукушка, пропой.
В городе мне жить или на выселках
Камнем лежать или гореть звездой, звездой.

Припев:

Солнце моё, взгляни на меня,
Моя ладонь превратилась в кулак.
И если есть порох, дай огня
Вот так.

II куплет:

Кто пойдёт по следу одинокому?
Сильные да смелые головы сложили в поле, в бою.
Мало кто остался в светлой памяти
В трезвом уме да с твёрдой рукой стою, в строю.

Припев:

Солнце моё, взгляни на меня,
Моя ладонь превратилась в кулак.
И если есть порох, дай огня
Вот так.

III куплет:

Где же ты теперь воля вольная?
С кем же ты сейчас ласковый рассвет встречаешь,
Ответь.
Хорошо с тобой да плохо без тебя,
Голову да плечи терпеливые под плеть, под плеть.

Припев:

Солнце моё, взгляни на меня,
Моя ладонь превратилась в кулак.
И если есть порох, дай огня
Вот так.
Солнце моё, взгляни на меня,
Моя ладонь превратилась в кулак.
И если есть порох, дай огня
Вот так.

Էս երգը շաաաաաատ լավն է, շատ խորը իմաստ ունի` հանճարեղ մարդու հանճարեղ ստեղծագործություն /խոսքը գնում է Վիկտոր Ցոյի մասին/: Չնայած այս երգը ինձ ավելի շատ դուր է գալիս Զեմֆիրայի կատարմամբ, լսեք լավն է:

Ձյուն… սպիտակ ձյուն…

Առավոտյան աչքերս բացեցի և հասկացա, որ մեր տանը անսովոր լռություն է տիրում: Մերոնք աշխատանքի էին գնացել առանց ինձ արթնացնելու, ինչի համար ի սրտե շնորհակալ եմ /քնկոտ չեմ, բայց եթե երկար եմ քնում, նշանակում է լավ հոնաց եմ/: Վեր կացա, ինձ համար թեյ պատրաստեցի ու նստեցի համակարգչի մոտ… ու հանկարծ աչքս ընկավ պատուհանին…
Ձյում էր գալիս` առատ ձյում: Անկախ ինձանից բացականչեցի ու սկսեցի ուրախանալ… Բայց որոշ ժամանակ հետո հիշեցի, որ ձմեռը տանել չեմ կարող ու զզվում եմ ձնից: Ինքս էլ զարմացա, թե ինչի վրա էի ուրախանում… բայց թե ի սրտե ուրախացել էի…
Մեծ հաճույքով նայում էի տեղացող ձյանը ու… ու չգիտես ինչու հիշում փոքր ժամանակս: Դեռ էն ժամանակից մենակ ամառն էի սիրում ու երբ ձմեռ էր գալիս շատ էի տխրում: Մանկության տարիքիս հիշողություններից ձյան հետ կապված հետևյալ է տպավորվել, ու այսօր սա հիշելուց ահագին ծիծաղեցի…
Երբ փոքր էր` մի 5-6 տարեկան, քույրս իր դասերը մեկ մեկ ինձ էր պատմում, ու հերթական անգամ ֆիզիկայի լեկցիա լսելուց իմացա, որ սպիտակ գույնը անդրադարձնում է լույսի ճառագայթները, իսկ սևը հակառակը կլանում է: Քույրս էլ բացատրեց սա հետևյալ կերպ. “Սա է պատճառը, որ ամռանը սև հագուստով ավելի շատ են շոգում, իսկ ձմռան արևից ձյունը ամբողջությամբ չի հալվում”: Դե ես էլ բնության այս օրենքից սեփական հետևություններ արեցի… Մտածում էի, եթե ձմռանը ամբեղջ քաղաքի ձյունը սև ջրաներկով ներկեմ, այն կհալվի ու նորից ամառ կգա:Դա մտածեցի ու հասկացա, որ մենակ մտածելը քիչ է գործել է պետք: Հավաքեցի բոլր ջրաներկերս /շատ էի սիրում նկարել ու շատ էի նկարում/: Հետո հավաքեցի սև ու մուգ կապույտ գույները /դրանցով չէի նկարում, չէի սիրում մուգ գույներ/, խառնեցի իրար, մի քիչ ել հետը ջուր լցրեցի ու այդ “զենքով” դուրս եկա մեր բակ` ձյանդեմ “գլոբալ պայքար մղելու” հստակ նպատակով: Սկսվեց ներկարարական պրոցեսը ու իմ կարծիքով լավ էլ ստացվում էր, ես էլ շատ էի ուրախացել… Հետո ծնողներս տուն եկան ու բռնեցրեցին ինձ “գործի վրա”, հարցրեցին ինչ ես անում, սկսեցի բացատրել… Հազիվ ծիխաղները պահելով, ասեցին արա, բայց տես չմրսես:
Ասեմ, որ մերոնց` չմրսելու նախազգուշացումը շաաատ տեղինէր, դրսում ցուրտ էր, բայց թե ով “ռիսկ” կաներ ինձ իմ արածիցս հետ պահել… Չպահեցին… հաջորդ առավոտյան բարձր ջերմություն ունեի… մի շաբատ հիվանդ պառկեցի, բայց անընդհատ հարցնում էի, թե ինչ եղավ ձյունը, տանեցիք էլ ասում էին, որ հասել եմ նպատակից, ձյունը հալվել է: Շատ էի ուրախանում, բայց երբ ոտքի կանգնեցի հասկացա որ խաբում էին… Դրանից հետո էլի, հազար ու ձև եմ փորձել քաղաքի ձյունը վերացնելու, բայց ի վերջո 7-8 տարեկան հասակում հասկացա, որ բնության դեմ ոչ մի բան էլ չես անի:
Հիմա էլ փոքր ժամանակվաս պես չեմ սիրում ձմեռն ու ցուրտը, բայս այսօր շաաաաատ շնորհակալ եմ եկող առատ ձյանը ինձ` մանկության գիրկը նետելու ու էսքան դրական զգացողություններ պարգևելու համար: Էս վերջին շրջանում ինձ նման պոզիտիվիզմն էր պակասում…
Շնորհական ել քեզ, ձյուն…
P.S.Ես գնացի ձյանտակ փողոցներով թափառելու, միացեք…
Մաղթում եմ հաճելի օր, ամբողջովին ձեր` Լ.Բ.

Я БРОСАЮ ВАМ ВЫЗОВ… И МОЯ ИСТИНА ПОБЕДИТ!!!!

Теперь уже настал тот момент, когда молчать просто не позволительно, нельзя, и я кричу… кричу во все горло, обращаюсь к вам… вы… вы безмозглое стадо никчемных человекоподобных баранов!!!! Вы, которые губите в своих сетях то творчество, которое таится в свободных сердцах!!!! Да, я бросаю вам вызов, я объявляю вам войну и знаю, что в конце концов не выдержу в этой неравной борьбе, но даже и не надейтесь я не сдамся!!!! Даже ваша всепоглащающая “машина” тупизны и примитивизма не заставит меня отказаться от своей истины!!!!
Даже не смотря на то, что не считаю вас людьми, ведь вы даже не имеете право називаться Homo Sapiens, т.е. человек разумный (куда уж вам до разума!!!), я все же оставляю вам ваши никчемные права. Вы имеете полное право не понимать меня, осуждать, критиковать, злословствовать, бросать в грязь мое имя, играть с моими чувствами и т.п., но я вам запрещаю вмешиваться в мои дела, навязываться, диктовать мне и высказывать ваши идиотские мнения!!!!!
Я знаю, что натупит время и вы все поймете, что я был права и я одержу свою победу, и вы, как стадо беспризорных парнокопытных, приползете ко мне и будете просить прощения за то что когда-то мешали мне, когда-то разбивали мне сердце и когда-то губили мое творчество и издевались над моей музой!!!!!!! Но, уверяю вас, будет поздно, слишком поздно… ведь я не смогу вас простить и принять, потому что я буду бессердечным чудовищем, в которого вы сами меня превратите каждый раз наталкивая на стену своей “скотной философии”, каждый раз критикуя меня согласно вашим представлениям о морали… И тогда я просто посмеюсь и отправлю вас восвояси – скитаться по бескрайним просторам этой жизни и не находить того единственного, кто согласится возглавить ваше стадо… А знаете почему??? Потому что настанет время “правления” мне подобных, которых вы так же превратите в дессердечные чудовища, неспособные прощать и принимать обратно!!!!!!!
И после всего этого я смело скажу вам прямо в лицо “Да пошли вы все на…”!!! И вы убедитес что я была права и моя истина восторжествует!!!!!!!!

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել…

Այսօր դեկտեմբերի 7-ն է` մի օր որ ամեն տարի հազարավոր մարդկանց ստիպում է հիշել… հիշել թե ինչ դժվարությունների միջով են նրանք անցել, ինչեր են տեսել, ու օր, որ ստիպում է  բոլորին նորից ու նորից վերապրել 1988 թվականի դեկտեմբերի 7-ը: Այո, այս օրն էր, առավոտ շուտ տեղի ունեցավ Սպիտակի աղեթալի երկրաշարժը: Հայաստանի հյուսիսում երևի թե չգտնվի մի այնպիսի մարդ, որը այդ աղեթից կորուստներ չի կրել: Բացառություն չեմ նաև ես:

Ճիշտ է, ես հետևրկրաշարժյան սերունի ներկայացուցիչ եմ, ծնվել եմ 1991թ-ին, բայց ծնվել եմ մի այնպիսի ընտանիքում, որը վշտից ծնկի եր եկած: Պատահական էլ չեր անունիս ընտրությունը` Լուսինե – լույս, կյանքի իմաստ, որ տրվեց այն մարդկանց, որոնք կարծես ապրելու պատճառ այլևս չունեին:

Ընտանիքիս պատմությունը շատ բարդ է: Շատ դժվար օրեր ենք տեսել, 90-ականների ճգնաժամին մենք, ինչպես և Գյումրիում գրեթե բոլորը ապրում էինք տնակում, մի փոքր տնակ, որը սակայն այնքան շատ ջերմություն էր պարունակում: Հիմա նոր եմ հասկանում, որ էտքան էլ հեշտ բան չի ամեն ինչ կորցրած մարդկանց համար նոր կյանք սկսել ու սկսել 0-ից, բայց մերոնք, ու նաև շատ շատերը, կարողացան:

Որ փոքր էի ու քրոջս հետ տանը մենակ էինք մնում /քույրս ինձանից 15 տարի մեծ է/ հաճախ տեսնում էի թե ինչպես է լացում ու տխրում: 5-6 տարեկան էի երբ որոշեցի հարցնել թե ինչու է տխրում, նա էլ բացատրեց, ու ասեց, որ մամային չասեմ, որ ամեն ինչ գիտեմ: Հա ինձ հեռու էին պահում իրենց վշտից, բայց թե ես ամեն ինչ իմացա: Դրանից հետո քրոջս հետ միասին սկսեցինք տխրել, ու ես հասկացա թե ինչքան հեշտացրեցի քրոջս գործը, հիմա նա արդեն խոսելու` կիսվելու մարդ ուներ, ու ամեն անգամ խոսելուց թեթևանում էր, ու ադեն ուշ-ուշ էր տխրում: Մի օր էլ հարցրեցի նրան. “Եթե երկրաշարժը չլիներ, ես էլ չեի լինի չէ?” Նա զարմացավ, բայց անկեղծորեն պատասխանեց. “Հա”:

Ես դա քաջ գիտակցում է, պատկերացրեք դա գիտակցում էր 5-6 տարեկան երեխան ու այդ տարիքում, դեռ ոչ մի բան չհասկանալով մտածում էի որ եթե ես չլինեի ամեն ինչ լավ կլիներ ու մերոնք էտքան տխուր չէին լինի, մաման էլ ինչ-որ նկարներ նայելուց չէր լացի: Չգիտեմ կհավատաք թե չէ, բայց պատրաստ էի հրաժարվել կյանքիցս էդ վեր գաղափարի համար, գիտեք անգամ աղոթում էի որ աստված դա կատարի:

Հետո, մի քանի տարի մեծանալով հասկացա, որ դա հնարավոր բան չի ու հասկացա նաև, որ հիմա ես պարտավոր եմ լինել այնքան լավը, որ մերոնք ուրախանալու տեղ ունենան: Շատ էի մտածում, բայց այդ ամենի մասին վախենում էի մամային ասել, որովհետև մտածում էի որ կջղայնանա:

Հիմա` արդեն գիտակից հասակում երբ շփվում եմ իմ հասակակիցների հետ, որոնցից շատերի ընտանիքներում երկրաշարժի վիշտը կա տեսնում եմ նրանց մոտ մի յուրահատուկ բարդույթ, չեմ կարող բացատրել դա, ուղղակի պատճառն այն է, որ փոքրուց մեծացել են համեմատվելով իրենց մահացած քույր ու եղբայրների հետ, փոքրուց ծնողներն անընդհատ համեմատել ու անընդհատ պատմել են դրա մասին, միգուցե անգամ նույն անունով են կոչել: Ու էսքանից հետո գիտեք ինչքան շնորհակալ եմ ծնողներիս, որ իմ հետ էլ չեն վարվել նույն կերպ, որ ես հիմա լիարժեք մարդ եմ իմ առանձնահատկույթուններով ու իմ սեփական “ես”-ով:

Հիմա գիտեմ միայն մի բան, որ այսպես ասած երկրաշարժն էր, որ ինձ կյանք պարգևեց, ու այ սրա գիտակցել էր վաղ տարիքում ինձ դառձրեց այնպիսին ինչպիսին կամ:

Բայց մի հարց կա, որ միշտ է տանջել ու հիմա էլ հանգիստ չի տալիս` երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակն էր, Գյումրին նրանից հեռու է 42 կմ, իսկ Վանաձորը 18, ուրեմն ինչու Վանաձորը կանգուն մնաց, իսկ Գյումրին… Գյումրին էլ հողին հավասարվեց?

Բայց լավ է որ Վանաձորին էտքան բան չի եղել, սիրում եմ այդ քաղաքը:

P.S. Սրան կից դնում եմ Շարլ Ազնավուրի “Քեզ համար Հայաստան” երգը, որը նվիրված է  Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Լսեք լավն է:

Ներում – բեկում չի լինելու … հետիոտնաերթևեկային կանոններ

g_image.phpԵրեկվանից արդեն սկսեցին ոտքով “երթևեկելուց” պարտադրել մայթերի սահմանները չխախտել ու ճանապարհային ուղղահայաց հատումներ կատարել միայն սպիտակ գծիկներով նշված այսպես կոճված անցումներով կամ հայերեն ասած “զեբրերով”: Դե հա, վերջը քաղաքակիրտ երկիր ենք չէ՞, ախր արդեն Եվրո Խորհուրդ ենք մտել, ոնց կլինի…

Ամեն ինչ լավ է… Բա ինչ անենք եթե էտ բաղձալի սպիտակ գծիկները երևում են միայն ասֆալտը միկրոսկոպով քրքրելուց հետո, եթե մեքենաները կանգնում են ոչ թե սֆետոֆորին (հայերեն տարբերակը չգիտեմ) չհասաց, այլ բառից բուն իմաստով նրա տակ… Ինչ անենք, դե պարզ չի պետք է նախ լսենք բարձրախոսով հնչաց ինչ-որ մի հաստափորի կոպիտ ձայնը հետո էլ … դե հետո էլ “գալանտ” ձևով կուղեկցվենք բաժին ու կմուծենք 3000 դրան,  ու այդպես ամեն օր…

Չէ, հանկարծ չկարծեք թե դեմ եմ կարգ ու կանոնի հաստատելուն, ընդհակառակը համատարած խախտումների մեջ երևի քչերից եմ ով չեղած անցումներով է միշտ փողոցը “հատում”:

Բայց ախր ամեն անգամ մի մեծ պարադոքսի առաջ եմ կանգնում, չեմ հասկանում մեր կառավարությունը ուրիշ անելու բան չունի … մեկ ամրագոտիներ, հիմա էլ անցումներ: Լավ, ընկերներ, ախր աբսուրդ է, պետությունը արդեն “ճռճռում” է էս մոդայիկ դարձած ճգնաժամից (չնայած ես դրա առկայությանը այդքան էլ չեմ հավատում, կասեի անգամ ընդհանրապես չեմ հավատում…), ամեն ինչի գները արհեստականորեն բարձրանում է, ազգային դրամը շարունակում է արժեզրկվել (մեր ժողովուրդն էլ առանց հասկանալու ուրախանում է դոլլարի կուրսի բարձրացման կապակցությամբ), իսկ մենք ինչ-որ հիմար գոտիների ու փողոցի գծավոր հատվածների մասին ենք մտածում: Չէ որ իր կյանքի մասին մտահոգվողին ամրագոտիներ ու անցումներ պետք չեն, նա առնց դրանց ել զգույշ կլինի, իսկ էն “լավ տղեքը” ամրագոտիներով էլ փողոցներում իրենց 120-ը կզարգացնեն, ու անգամ անցումով բայց կարմիր լույսի տակ կանցնեն:

Այստեղից մի հետևություն, մի՞թե արժեր այս կենցաղային հարցերին տալ պետական կարևորություն ու մոռացության ենթարկել ավելի կարևոր հարցեր, թե թտ կարևոր հարցերը մեկ է չեն էլ կարող լուծել, էտ կարևորին միշտ էլ ձեռքերը չի հասնում ու ժամանակը չի հերիքում: Դե հա, շաբաթական 4 օր գործ անելով ու հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձ ստանալով մեր 400 հոգանոց խորհրդարանը (կամ մասսայական ննջելավայրը) մտածում է արժի անցումներով փողոցն անցնել, թե լավ է փողոցի մեջտեղում “քցվել” մեքենայի տակ: Ու էս ամեն ինչից հետո հանկարծ պարզվում է, որ վայ ախր մենք ամեն ինչում զիջում ենք մեր հարևաններին, թե քաղաքակրթության մակարդակով, էե դիվանագիտությամբ, թե…

Էէէէ, ոնց եմ ափսոսում էս մեր խեղճ ու կրակ Հայաստանին, էս ում ձեռքերում ես սիրելի երկիր, ինչու ես էսպես թուլացել ու ինչու ես հադուրժում էս ճղճիմությունը…

Կարող է ոմանց համար մի քիչ ծիծաղելի թվա, բայց չեմ կարող տեսնել թե ոնց է “գլուխը” թեքել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ էս տգետ, հաստափոր, հաստավիզ ու … (լավ ցենզուրան չանցնենք :) )  լծի տակ: Գիտեք հավատում եմ, որ մի որ ամեն ինչ փոխվելու է, մենք ենք փոխելու, մենք նոր եկող սերունդը (հետաքրքիր է ես իմ ասածին հավատացի…): Չէ, հաստատ գիտեմ մի որ գլուխ կբարձրացնի մեր հասարակության “ոսկե երիտասարդությունը” (ի կատի ունեմ նոմալ, ինտելեկտուալ ու առողջ դատելակերպով երեխեքին), արդեն է բարձրացնում, սկսվում են մի ուրիշ ժամանակներ… Ես գիտեմ, վերջում կհասնենք մեր նպատակին…

P.S. Ոնց որ շեղվեցի թեմայից, իսկ սկսել էի նոր ճանապարհային կանոններից: Ինչ ասեմ վատ բան չի, մենակ զգույշ եղեք, գիտեմ լինում են դեպքեր երբ անցումը շատ հեռու է ու դրան հասնելու համար պետք է շեղվես ճանապարհից, ինչ ասեմ ուշադիր կլինեք ու “կանոնները” կխախտեք միայն պետավտոտեսուչների (հայերեն “միլիցիա”) բացակայության դեպքում:

Մաղթում եմ հաճելի որ: Ձեր` հեղափոխական ոգով լցված Լուսինե Բարսեղյան:

НЕ СТАЛО РОБЕРТА СААКЯНЦА

Скончался известный мультипликатор Роберт Саакянц.
Я просто обожаю его мультики и ставлю некоторые из них!

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 57 other followers